Խնայեցեք ջուրը՝
խնայելով ձեր դրամը
Բարձրակարգ սպասարկումը թե կազմակերպություններին և թե անհատ քաղաքացիներին մեր գլխավոր նպատակներից է:
Համագործակցելով մեր կազմակերպության հետ, կստանաք սպառիչ պատասխան և գերազանց արդյունք ձեր բիզնեսի համար:
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Բարձրորակ ջրաչափերի հանրահայտ արտադրող
Ունենալով 20 տարվա ջրաչափերի արտադրման փորձ, Բուդայ ընտանիքը որոշեց հիմնել Բ Մետերս ընկերությունը 1991 թ.
Այսօր Բ.Մետերսը արտադրում է ջրաչափեր արդեն իր երեք ամբողջովին ավտոմատացված գործարաններում:Գործարանի ընդհանուր փակ տարածքը կազմում է 9000 քառ.մ, իսկ բաց տարածքը ավելի քան 10.000 քառ. մ
Ընկերության տարեկան արտադրանքը գերազանցում է մեկ միլիոնը, որի շնորհիվ ընկերությունը դասվում է առաջատար արտադրողների շարքը թե Իտալիայում և թե Եվրոպայում:
Վաճառքի արդյունավետ ցանցի շնորհիվ Բ.Մետերսը համարվում է իտալական և ևրոպական շուկաներում առաջատար:
Մեր արտադրանքն են կազմում միաշիթ,բազմաշիթ ջրաչափերը,Վոլտման տեսակի ջրաչափերը,ոռոգման ջրաչափերը,հոսքաչափերը և ջերմային հաշվիչները:
Մեր մոդելների արտաքին տեսքը էապես տարբերվում է այլ ևրոպական արտադրողների ապրանքանիշերից:
Մեր գործարանում պատվիրատուի ցանկացած պատվեր ստանում է իր լուծումը պլանավորումից սկսած մինչև արտադրանքի վերջնական դիզայն: Կազմակերպությունը սերտիֆիկացված է համաձայն ISO 9001-2000 և 22/2004/CE modul D ստանդարտի, և աշխատում է UNI-EN 17025:2005 նորմերի համաձայն՝ նախատեսված ստուգաչափման գործունեության համար:
Մեր արտադրանքը՝
- Ջրաչափեր նախատեսված տների և բնակարանների համար-միաշիթ և բազմաշիթ
- Ջրաչափեր արդյունաբերական օգտագործման համար-վոլտման և տանգենցիալ
- ջերմային հաշվիչներ
- ջրաչափեր իմպուլսային ելքով
- տվյալների գրանցման համակարգեր
- աքսեսուարներ,միացուցիչներ ջրաչափերի համար
|
Հոսքաչափերի հանրահայտ արտադրող
Հիմնադրվելով 1921թ.Կրոնեն առաջարկում է չափման միջոցների լայն ընտրություն:Կրոնեն իր ուրույն տեղն ունի այս ոլորտում:
Կրոնեի արտադրանքը օգտագործվում է ոչ միայն ստանդարտ կիրառություն պահանջող դեպքերում, այլ նաև հազվադեպ և եզակի լուծում պահանջող դեպքերում:
Կրոնե Գրուպը ունի `
- 15 արտադրող գործարան 10 երկրներում
- 55 բացառիկ ներկայացուցչություն
Կրոնե Գրուպի գործարանները գտնվում են Գերմանիայում,Ֆրանսիայում, Ռուսաստանում,Շվեդիայում,Անգլիայում,Նորվեգիայում և այլն
Ղեկավարման և ադմինիստրատիվ գրասենյակը Կրոնե գրուպի հանդիսանում է Կրոնե Մեսստեքնիկը,որը տեղակայված է Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում,:
Կրոնեի արտադրանքը՝
- Էլեկտրամագնիսական ծախսաչափեր
- Ռոտամետրեր
- ՈՒլտրաձայնային ծախսաչափեր
- Զանգվածային ծախսաչափեր
- Մրրկային ծախսաչափեր
- Ծախսի կերպափոխիչներ
- Մակարդակաչափեր
- Ջերմաստիճանի չափիչներ
- Ճնշման չափիչներ
- Գազի և գոլորշու չափիչներ
- Չափիչ բաժնավորող սարքեր
Կրոնեի արտադրանքը օգտագործվում է արդյունաբերության հետևյալ ոլորտներում՝
- Նավթ և գազ
- Ջրեր և կեղտաջրեր
- Քիմիական արդյունաբերություն
- Էներգետիկայի արդյունաբերություն
- Դեղագործական
- Թղթի,տպագրական
- Ջեռուցում,օդորակում,օդափոխություն,հովացում
- Երկաթի,պողպատի,մետաղի արտադրություն
- Հանքային ջրեր, հանքագործություն
- ԵՎ այլ ոլորտներ
Գրեթե 80 տարի է, ինչ Կրոնեն առաջատար դեր է խաղում հոսքերի և մակարդակների չափման տեխնոլոգիայում:
Սկսած դեռ 1950թ. ընկերությունը հայտնի է ոչ միայն մրրկային տեսակի հոսքաչափերով, այլ նաև ՝էլեկտրամագնիսական հոսքաչափերով:
Կազմակերպությունը աշխատելով միաժամանակ 59 երկրներում, մեծ ուշադրություն է հատկացնում հետազոտություններին և զարգացմանը, որը հնարավորություն է տալիս անընդհատ նոր արտադրանք թողարկել համապատասխան հաճախորդների պահանջներին:
Կրոնեն առաջարկում է արտադրանքի լայն տեսականի ջուր և այլ հեղուկներ,ինչպես նաև գազ չափելու համար զանազան ոլորտներում: Կրոնեի արտադրանքը վայելում է բարձր հեղինակություն այնպիսի բնագավառներում, ինչպիսին են՝ քիմիական, դեղագործական,սննդի արդյունաբերությունները:
Այստեղ հոսքի չափման համար հիմնականում կիրառվում են ռոտամետրերը, էլեկտրամագնիսական հոսքաչափերը, զանգվածային և ուլտրաձայնային հոսքաչափերը:Ի լրումն այս հոսքաչափերին, կազմակերպությունը արտադրում է տարբեր տեսակի մակարդակաչափեր:
Կրոնեի էլեկտրամագնիսական հոսքաչափերը հիմնականում կիրառվում են ջրերի և կեղտաջրերի չափման համար: Այստեղ կարելի է կիրառել նաև ուլտրաձայնային տեսակը, բայց հիմնականում դրանք հարմար են չափելու ոչ-հաղորդունակ հեղուկներ,օրինակ՝ նավթ կամ այլ հիդրոկարբոններ:
Որակի երաշխիք
Երբ հարցը վերաբերում է արտադրանքի որակին, Կրոնեն հպարտ է նշել,որ այն արտադրում է ամենալավ չափիչ սարքերը այս ոլորտում:Օրինակ, այն սարքերը, որոնք տեղադրված են հողի տակ, կարող են անխափան աշխատել 30 տարի և ավելին:
Կրոնեի էլեկտրամագնիսական հոսքաչափերը շատ բազմազան են՝ նախատեսված հոսքի տարբեր արագությունների համար:
Արտադրանքի մեջ կան նաև հոսքաչափեր, որոնց տրամագիծը 3 մմ կարող է լինել:Սրանք կարող են կիրառվել գարեջրի արտադրության մեջ շշալցման համար:
Սրան հակառակ, կան նաև բավականին մեծ տրամագիծ ունեցող հոսքաչափեր,օրինակ 3 մետր:
ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ
Նոր մոդելները զինված են ցուցմունքների հեռակառավարման գրանցումով:
Այս նոր տվյալների փոխանցման համակարգը հնարավորություն է տալիս ջրաչափի ցուցմունքի գրանցում հեռակառավարման վահանակի միջոցով:
Համակարգի առավելություններն են`
- Ցանկացած մանիպուլիացիայի բացահայտում` կատարված սպառողի կողմից
- Ժամանակի խնայում ցուցմունքները գրանցելիս
- Ցուցմունքի գրանցում առանց սպառողի բնակարան մտնելու
- Տվյալների հավաքագրման բացարձակ ճշտություն